19 Հոկտեմբերի, 2021

Հեղինակ՝ Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները:

Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Հայցվորի կողմից ներկայացվել են հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջները, որոնց ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ:

Բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին: Լսումներին կարող եք հետեւել Արդարադատության միջազգային դատարանի պաշտոնական կայքում՝ ուղիղ altura.com/…/1_hekn9n0w/embed/dynamic հեռարձակմամբ:

 

kotayk

Լրահոս