19 Հոկտեմբերի, 2021

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը որդու հետ մեկնել էր Դուբայ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահից հետո, որպեսզի երեխան միջավայր փոխի և ավելի հեշտ անցնի ծանր փուլը։ Հյուրանոց ժամանանելու պահին, երբ երգչուհին և որդին սպասում էին ֆոյեում, մեկ այլ կին նկարել էր նրանց, ինչից հետո համացանցի ողջ հայկական տիրույթը «պայթեց», երգչուհու հասցեին հնչեցին բազմաթիվ մեղադրանքներ, և նույնիսկ անեծքներ՝ ամուսնու մահից օրեր անց հանգստի մեկնելու համար։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները պարզեցին, թե ով է արել այդ լուսանկարը, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում խստիվ արգելվում է որևէ մեկին լուսանկարահանել՝ առանց վերջինիս թույլտվության։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, ինչի հետևանքով նկարն անող մեր հայրենակիցը պետք է դատապարտվեր 6-ամսյա կալանքի, ինչպես նաև վճարեր 136.000 դոլար։ Իմանալով իր արարքի հետևանքների մասին, նկարի հեղինակը, հուսահատությունից ելնելով, տեսաուղերձ է նկարահանել, որում հրապարակավ ներողություն է խնդրում Անահիտ Սիմոնյանից և իր ընտանիքի անդամներից։ Մեր տեղեկություններով՝ երգչուհին մտադիր է ներել կնոջը։

 

kotayk

Լրահոս