Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 17-ից 18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության, ավազակության, շորթման և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 11 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար․ 11 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
44