19 Հունվարի, 2023

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորների ողբերգական մահից հետո մի շարք սպաներ՝ այդ թվում 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, հեռացվել են ծառայությունից, սակայն շատերի կարծիքով՝ հենց նախարարը պիտի հրաժարական տա, քանի որ շարքային սպաները բանակի բյուջեն չեն պալանավորում, դա անում են պաշտպանության նախարարն ու վարչապետը։

Քաղաքացիները հարց են բարձրացնում՝ արդյո՞ք ողբերգությունը տեղի կունենար, եթե նախարարությունը նորմալ զորանոցային պայմաններ ապահովեր զինվորների համար, և նրանք իրենց ծառայությունն անցկացնեին նորմալ զորանոցային պայմաններում, այլ ոչ թե գյուղական շինության մեջ։

Սոցցանցերում տարբեր օգտատերեր տարածում են նախարար Սուրեն Պապիկյանի լուսանկարը՝ կից «պահանջում եմ հրաժարականը» գրությամբ, շատերն էլ առաջարկում են Պապիկյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա անել ՊՆ-ի դիմաց, այլ ոչ թե ֆեյսբուքում։

Այսօր առավոտյան հաղորդվեց, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով, զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Ըստ դատախազության՝ մահացածները պարտադիր ժամկետային զինծառայողներ են։

Լրահոս