Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կալանավորել զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանին «Պատրոն Դավոյին»:
Այս մասին
Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը` հավելելով. «Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է և 2 ամսով կալանավորել»։ Իսկ թե ինչ գործի շրջանակներում է եղել կալանավորումը, խոսնակը չմանրամասրեց:
Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Դավիթ Գալստյանին ձերբակալել են: Լուրը հաստատել էր վերջինիս պաշտպան Արմեն Անդրիկյանը։ Փաստաբանը ևս մանրամասներ չի հայտնում ձերբակալման վերաբերյալ:
Ավելի վաղ էլ «Հրապարակ» օրաթերթն էր տեղեկություն հրապարակել, որ դիմակավորված անձինք մտել են Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել ԱԱԾ։
Հիշեցնենք, որ 2022թ.-ի մարտին Վերաքննիչ դատարանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել «Պատրոն Դավոյին»:
Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հռիթների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու, կեղծիքներ և հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Այդ գործով կալանավորված են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանն ու Ավետիք Իշխանյանը։