16 Ապրիլի, 2024

Ապրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Ժամը 18։15-ի սահմանենրում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Արթուր Ս․-ն և հայտնել, որ վնասել են իրենց շենքի բակում կայանված, կնոջը՝ Լուսինե Ս․-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և հորը՝ Վլադիմիր Ս․-ին պատկանող  «Nissan» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, կողային թափքը և շարժիչի ծածկոցը՝ պատճառվելով 1 մլն դրամի վնաս, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նշված հասցե է մեկնել ոստիկանության խումբը:

Ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենաները վնասել է նույն շենքի բնակիչ Արամ Հ․-ի 9-ամյա երեխան՝ նշված շենքի 2-րդ հարկում խաղալու ժամանակ քարեր նետելով:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի  բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

kotayk

Լրահոս