Այս տարվա օգոստոսին Ադրբեջանի կողմից առևանգված վարժական հավաքի մասնակից, պահեստազորային Գագիկ Ոսկանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, դատավարությունը կընթանա Գյանջայի դատարանում։ Գործը կքննի դատավոր Աբդուլլա Մամեդովը։
Նախնական նիստի օրը դեռ նշանակված չէ։
Գործով իբր տուժող է ներգրավված հինգ քաղաքացի՝ Էլվին Հուսեյնզադեն, Իսրաֆիլ Մամեդովը, Խայալ Դաշդեմիրովը, Ալի Քերիմովը և Թոֆիկ Իսմայիլովը։