Նամազովի խոսքով՝ հարձակումը իրականացվել է բարձր տեխնիկական մակարդակով՝ APT29 կիբեռլրտեսական խմբի կողմից, որը հայտնի է նաև որպես Cozy Bear, Midnight Blizzard կամ The Dukes և կապված է ռուսական պետական կառույցների հետ: Այս խումբը մասնագիտացած է պետական գերատեսչությունների, դիվանագիտական առաքելությունների, էներգետիկ ոլորտի, պաշտպանության և մեդիա կազմակերպությունների դեմ ուղղված կիբեռգործողությունների մեջ:
Նամազովը նշել է, որ վերլուծության արդյունքում պարզվել է նաև հարձակման հնարավոր պատճառը: Որպես շարժառիթ նշվել է Ադրբեջանում որպես իրավաբանական անձ չգրանցված «Ռուսական տուն» տեղեկատվական-մշակութային կենտրոնի գործունեության դադարեցումը և «Ռոսիա Սեգոդնյա» (Sputnik) լրատվական գործակալության ներկայացուցչության լուծարման քննարկումը: