12 Սեպտեմբերի, 2021

Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք» (չակերտները Խմբ.) առանց Ադրբեջանի Հանրապետության համաձայնության, և նման դեպքերը հանդիսանում են երկրի օրենքների խախտում:

Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանն ուղարկված նամակներում կապված այլ երկրներին պատկանող մեքենաների «անօրինական անցման» (չակերտները Խմբ.) Ադրբեջանի տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները:

Նամակներում նշվում է, որ նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարությանը, և խորհուրդ է տրվում դրանք ճնշել:

Աղբյուրը tert.am

Լրահոս