22 Ապրիլի, 2024
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Մհեր Հակոբյանը դիմել է սակրավորներին․
«Ականազերծում իրականացնող տղերք: Աշխատավարձին և աշխատանքին ԶՈՀ ՄԻ ՄՆԱՑԵՔ, զինվորականն ընդհանրապես չպետք է որևէ բանին զոհ կամ գերի մնա: Հավատացեք, եթե ելնեք էլ աշխատանքից, փող աշխատելու ձև միշտ կգտնեք, գոնե այն աշխատավարձը, որ հիմա ունեք, դրա նման մի բան ոնց էլ լինի կունենաք:
Մի արեք, տղերք, եթե բանը դրան է հասել, ԴԻՄՈՒՄ ԳՐԵՔ և ԴՈՒՐՍ ԵԿԵՔ ԳՈՐԾԻՑ, գուցե աշխատավարձ կորցնեք, գուցե առաջին պահին դժվար լինի, բայց, հավատացնում եմ, երբ գաք ու դրանից հետո տանը պառկեք, ձեր մեջ այնպիսի մի անդորր կլինի, որ դա դրան հաստատ արժանի կլինի:
ՄԻ ԱՐԵՔ, ձեր իսկ ձեռքով մարտական բնագիծ եք ոչնչացնում, պետությունը տարածք է կորցնում, անվտանգային խնդիրներ են առաջանում: Ինքս սկզբունքորեն նման, բայց ոչ այսքան ազգակործան իրավիճակում ուղղակի դիմում եմ գրել և դուրս եմ եկել պետական ծառայությունից, ինձ ճանաչողները գիտեն այդ պատմությունը: Սկզբում դժվար էր, հետո, ամեն ինչ կարգի ընկավ, իսկ հոգիս… այնպես հանգիստ էր – գիտեմ, թե ինչ եմ ասում, մի արեք»:
kotayk

Լրահոս