Ուկրաինան պետք է հաշտվի տարածքների կորստի հետ, քանի որ դրանք այլևս չեն վերադառնա իր կազմ։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի նախկին նախագահ Ռիչարդ Հաասը։
«Գաղափարը, որ Ուկրաինան կվերադարձնի Ռուսաստանի Դաշնությանը պատկանող տարածքի 20%-ը, պատրանք է, դրա համար այժմ նախադրյալներ չկան»,- ասել է նա։
Դիվանագետն առաջարկել է ուկրաինական իշխանություններին կենտրոնանալ մնացած տարածքների պահպանման վրա և նշել, որ Ուկրաինայի Զինված ուժերի (ՀԶՈւ) հաջողության բացակայության պատճառով արևմտյան երկրների աջակցությունը կնվազի։
Մինչ այս ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը հայտարարել էր, որ ուկրաինական բանակի փլուզումից հետո Ուկրաինան կարող է կորցնել իր տարածքի 50%-ը։ Նա կարծում է, որ երկրի ղեկավարությանը մոտ ինչ-որ մեկը պետք է համոզի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին դադարեցնել ռազմական գործողությունները, հակառակ դեպքում Ուկրաինայի ճակատագիրը կարող է աղետալի լինել։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը սպառել է ԱՄՆ ռազմական պաշարները։