8 Մայիսի, 2024
Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Հոլոքոստի թանգարանում։

«Ես լիովին հավատարիմ եմ հրեա ժողովրդի, Իսրայելի անվտանգությանը և նրա անկախ գոյության իրավունքին, նույնիսկ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին», – ասել է ամերիկացի առաջնորդը:

Միաժամանակ Բայդենը քննադատել է պաղեստինամետ գործողությունները երկրի համալսարաններում։

«Ամերիկյան համալսարանում, Ամերիկայի որևէ վայրում տեղ չկա հակասեմականության, ատելության կամ սպառնալիքների համար», – ասել է Բայդենը: «Բռնի հարձակումները և գույքին վնասելը խաղաղ ցույցեր չեն, դրանք հակասում են օրենքին»,- ասել է նա։

 

kotayk

Լրահոս