ՏԻՄ վերջին ընտրությունների արդյունքում Արթիկ համայնքի ղեկավար ընտրվեց նախկին կարկառուն ՀՀԿ-ական,հիմա արդեն ՔՊ-ական Անան Ոսկանյանը:
Ի դեպ,համայնքապետը անխոնջ եռանդով լծվել է քաղաքն ու մարզն առհասարակ իրենով անելու գործընթացին: Անան Ոսկանյանին Արթիկ համայնքի հավերժ ղեկավար դառնալու մտադրությունները նրան նույնիսկ մի կուսակցությունից մյուսը թռչելու թևեր տվեցին. անտեսելով հարազատ ՀՀԿ-ին, այս անգամ նա քաղաքապետ դարձավ «Քաղաքացիական Պայմանգիր» համամասնական ցուցակով։Ըստ շրջանառվող լուրերի,քաղաքապետի թեկնածու առաջադրման հեղինակը ԱԺ պատգամավոր, համերկրացի, Անդրանիկ Քոչարյանն է։ Նախկին ԵԿՄ նախագահ,ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի երբեմնի սանիկը կարողացավ դառնալ նոր իշխանության սիրելին ավելի ճիշտ համախոհը,կուսակցության գաղափարներ կիսողը։
Շրջանառվող լուրերի համաձայն, Անան Ոսկանյանը այս ու այն կողմ արդարացնում է իր ՔՊ-ական դառնալը ասելով,եթե չգնար այդ քայլին,իրեն և իր շրջապատի մարդկանց կձերբակալեին։Տարբեր առիթներով քրեական գործեր կկարեին և այլն․․․
Անցել է բավական երկար ժամանակ և կարելի է հետ հայացք գցել հասկանալու համար, թե որքան արդյունավետ է իր աշխատանքի մեջ համայնքապետը: Համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համայնքում միայն սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում,կարելի է ասել,որ համայնքապետը նկարհանվելու խիստ ներքին պահանջ ունի,ամեն մի աննշան միջոցառմանը մասնակից է քաղաքապետը,ով էլ մշտապես պատրաստ է նկարահանման։
Նման բուռն գործունեություն ծավալելու հետ մեկտեղ համայնքապետը հասցրել է բավականին ոչ միանշանակ պատմության կիզակետում հայտնվել: Շշուկներ կան քաղաքում,որ Ոսկանյանը որոշումներ է ընդունել, որով համայնքի հողերը շուկայականից ցածր գներով օտարել է Երեւանի բնակիչների, երբ Արթիկ քաղաքի շատ բնակիչներ տուն կառուցելու համար հողամաս չունեն։
Բնակիչների պնդմամբ քաղաքապետը մի քանի լուսանկարներ, տեսանյութեր է հրապարակում Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական էջում, ցույց տալու համար, թե գործ է անում համայնքի բնակիչների համար, այնինչ որպես քաղաքապետ աշխատում է միայն իր ընտանիքի բարեկեցության համար։
ՔՊ-ական դարձած քաղաքապետը միայն գլուխ գովելով ման է գալիս,քաղաքացիներին ընդունում է հատուկ լուսանկարվելու համար,բայց ոչ մի քաղաքացու հարցին, այդպես էլ լուծում չի տրվում։
Mnews.am-ը բնակիչների ահազանգի հետքերով փորձեց կապ հաստատել նաև Արթիկի քաղաքապետ Անան Ոսկանյանի հետ, սակայն այդպես էլ մեր զանգերը մնացին անպատասխան։
Ինչպես տեսնում ենք Արթիկում իսկապես ապագա կա, մնում է պարզել ում համար, եթե արթիկցիների խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ չլուծված։
Հ․Գ․Տեսնես,Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարը,ով թոհ ու բոհով անցած ճանապարհ ունի լուսահոգի գեներալ, Մանվել Գրիգորյանի հետ,եղել է Արթիկի ԵԿՄ կառույցի նախագահը, մտածե՞լ է, եթե մի օր պատերազմը մեր դուռը թակի և հայրենիք չլինի, որտե՞ղ է բեմադրություններն անելու որպես քաղաքապետ․․․․։
Քրիստինե Ավագյան