- մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 500 պահեստազորային,
- հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 182 պահեստազորային,
- հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 59 պահեստազորային,
- կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային,
- հետախուզական մասնագիտություններով մինչև 42 պահեստազորային,
- ինժեներական մասնագիտություններով մինչև 89 պահեստազորային,
- տեխնիկական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային,
- թիկունքային մասնագիտություններով մինչև 37 պահեստազորային։
Ըստ հիմնավորման որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: