Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը։ Ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Երկրորդ կետում նշված գործընթացը նախաձեռնվել էր նաև ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն վարչական դատարանի որոշմամբ բնակարանից ազատելուն ուղղված վարչարարությունը կասեցվել է, իսկ հայցն էլ հետագայում բավարարվել՝ բնակարանից վտարելու գործողությունը դիտարկելով ոչ իրավաչափ։ Բացի նշվածներից, իմ տեղեկություններով նախաձեռնված են նման հարյուրավոր գործընթացներ։ Խախտման փաստական հիմք ծանուցմամբ չի վկայակոչվել, իրավական հիմքերը խոսում են լրիվությամբ այլ իրավիճակի մասին, իսկ ընդամենը 3 նախադասությունից բաղկացած ծանուցումն էլ ունի ուղղագրական և փաստական տասնյակ սխալներ։
2026 թվականի մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Արցախի Հանրապետությանը պատկանող, Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում տեղակայված ներկայացուցչության շենքից սեփականազրկելու դատախազության հայցի վերաբերյալ վճիռը, մինչդեռ մինչև այսօր վճիռը հրապարակված չէ»,- գրել է նա։