5 Հոկտեմբերի, 2023
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4-ամսյա կալանքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ Արցախի նախկին պաշտոնյաները ձերբակալվել էին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու, նրանց մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի ՔՕ տարբեր հոդվածներով:

 

 

kotayk

Լրահոս