Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
«Մարտի 24-ին ժամը 18.00-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մոտ հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ դիակ միջին կազմվածքի, քառասուն տարեկանից բարձր, ատամների փոխարեն պրոթեզներ»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Ոստիկանությունից հորդորում են տեղեկություն ունենալու դեպքում զանգել 010-59-06-43, 0231-5-29-14, 094-96-96-30 հեռախոսահամարներով կամ մոտենալ մոտակա ոստիկանության բաժին։