Shamshyan.com-ը գրում է. Երեկ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները ծառայության ժամանակ Ալեք Մանուկյանի փողոցում նկատել են, որ 2 քաղաքացու միջև ծեծկռտուք է տեղի ունենում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մոտենալով նրանց տեսնում են, որ 1 հոգի ընկած է գետնին, իսկ մյուսը հարվածներ է հասցնում նրան:
Տեղում հորդորում են, որպեսզի վիճաբանությունը դադարեցնեն և հայտնեն իրնեց տվյալները, սակայն ապարդյուն: Այդ ժամանակ ոստիկանության ծառայողները նկատում են, որ նրանցից մեկի ձեռքին ատրճանակ կա և պրոֆեսիոնալ ձևով կարողանում են վնասազերծել նրան և ծեծվածի հետ տեղափոխում են ոստիկանության կենտրոնական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություներով ծեծի ենթարկվածը Երևան քաղաքի Չարենցի 7 շենքի բնակիչ, 38-ամյա Ռաֆայել Բերչիյանն է, իսկ ատրճանակը վնասազերծել են Երևան քաղաքի Շենգավիթ 11 փողոցի բնակիչ, 33-ամյա Արմեն Հաջոյանից: