28 Նոյեմբերի, 2023

Վատ եղանակային պայմանների պատճառով փակված  Վերին լարսի ճանապարհով երթևեկության թույլտվությանը սպասում է 2645 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքը։

Նոյեմբերի 26-ի երեկոյան վատ եղանակի պատճառով ճանապարհին երթևեկությունը սահմանափակվել է, իսկ հաջորդ օրը ճանապարհն ամբողջությամբ փակվել է։

Նոյեմբերի 27-ին Հյուսիսային Օսիայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Վլադիկավկազ քաղաքի և Լարս բնակավայրի միջև ընկած հատվածում Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ, մինչև հետագա ծանուցումն արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Վերին Լարսը Ռուսաստանին, Վրաստանին և Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։

Նոյեմբերի լույս 27-ի գիշերը Հյուսիսային Օսիայում ուժեղ քամու և վթարի պատճառով դադարեցվել է էլեկտրականության մատակարարումը Հարավային Օսիա, ինչի հետևանքով հանրապետությունը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Լրահոս