10 Հունվարի, 2025
Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում։

Հայաստանցիների մի մասը Նոր տարին դիմավորում է արտերկրում՝ գնալով Հայաստանից դեկտեմբերի վերջին օրերին և վերադառնով հունվարի առաջին օրերին։

Այսինքն, այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս»։

 

 

Լրահոս