Հարավային Կալիֆոռնիայում անտառային հրդեհների տնտեսական վնասը կարող է հասնել 135-ից 150 միլիարդ դոլարի:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AccuWeather խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Բիլ Վայդելին:
Վայդելը նշել է, որ AccuWeather-ը վերանայել է Հարավային Կալիֆորնիայի հրդեհների վնասի իր նախնական գնահատականները՝ հասցնելով 135-150 միլիարդ դոլարի:
Ընկերությունը նախկինում կանխատեսել էր 52-57 մլրդ դոլարի վնաս։
Լոս Անջելեսի շրջանի ոստիկանապետ Ռոբերտ Լունան հրդեհների հետևանքները համեմատել է ատոմային ռումբի հետևանքների հետ՝ ընդգծելով ավերածությունների մասշտաբները:
39