Վաղը օգոստոսի 12-ին ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (հասցե Նազարբեկյան 40), մեկնարկելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ։ Այս մասին հայտնել է իրավապատպան Ռուբեն Մելիքյանը։
Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը զանգվածային անկարգության։ 4 մեղադրյալ գտնվում է բանտային կալանքի տակ, 8-ը տնային կալանքի, 2-ը վարչական հսկողության, 2-ը բացակայելու արգելքի։ Նիստը նախագահելու է դատավոր Արամայիս Ասատրյանը։
5