22 Նոյեմբերի, 2023

Այսօր նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-ի հաղորդմամբ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Հարվածի հետևանքով էլ ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին:

Ըստ նախնական տեղեկությունների շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել, ով վթարից հետո քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Լրահոս