2 Հուլիսի, 2024
Հայաստանի փոխչեմպիոն «Նոա»-ին է միացել պորտուգալացի հարձակվող  Գոնսալո Գրեգորիոն։ Այդ մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։

Գրեգորիոն կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում։ «Բելենենսեշի» պատանեկան թիմերում խաղալուց հետո համալրել է գլխավոր թիմի կազմը, այնուհետև խաղացել է «Կասա Պիայում», «Լեյշոեշում»,  «Վիլաֆրանկենսեում», «Պասուշ Ֆերեյրայում»։ 29-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Բուխարեստի «Դինամո»-ից, որի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։

«Ես այստեղ եմ, որպեսզի նվաճեմ ամեն ինչ: Մենք ցանկանում ենք «Նոա»-ին նոր հարթություն տեղափոխել»,-ասել է թիմի նորեկը:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Նոա»-ն կմրցի հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ։ Առաջին խաղը կկայանա Աբովյանում հուլիսի 11-ին։

Լրահոս