«Ճշմարտության երթն արդեն չորրորդ օրն առաջնորդող Բագրատ Սրբազանն իր շարունակական խաղաղ ու պարզ խոսքով նույնիսկ այսօր մնաց հիմնական հանրային օրակարգ թելադրողը։
Ընդ որում, Սրբազանի հենց պարզ և անկեղծ խոսքն էլ նրա հիմնական զենքն է, որովհետև, դիցուք, միջին վիճակագրական հայաստանցու համար շատ հասկանալի և ընկալելի է, ասենք, «ճշմարտություն» բառը, բայց նկատելիորեն դժվարըմբռնելի և բացատրության կարիք ունեցող՝ «տեսլականը»՝ առավել ևս, եթե այդ տեսլականը խիստ հեղհեղուկ է»։