Երեկ՝ մայիսի 24-ին, ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանը միջնորդություն էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ.-ի նկատմամբ, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել էր մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզում իր կնոջ՝ 22-ամյա Մարիաննա Բ.-ի առեղծվածային մահվան փաստով. կնոջ մարմինը հայտնաբերել էր նրա կողմից վարձակալական հիմունքներով վերցված «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Հայկ Ղ.-ն դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկնեչւց մեկը։