ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել, սակայն ազատվել է պատժի կրումից որոշ հոդածներով համաներմամբ, որոշ հոդվածներով վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
Դատավճիռը հրապարակել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։
Վլադիմիր Գասպարյանից կգանձվեն դատական ծախսերը 200 հազար դրամ։
Քրեական այս գործով կա 4 մեղադրյալ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը։
Հանրային մեղադրողը 11 տարվա ազատազրկում էր պահանջում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար։
Դատավորը մեղավոր ճանաչեց նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ապա նրան ազատ արձակեց քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:
Դատավճիռը հրապարակեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։
28