ԱԱԾ դիմակավորված անձինք ուշ գիշերով ձերբակալել են ԲՀԿ անդամ Անդրանիկ Թևանյանին:
«Տևական ժամանակ սպասելուց հետո, սակայն, չապահովվեց նրա մուտքը ՔՀ։ Փոխարենը ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, մասկի-շոու իրականացնելու նպատակով, ձեռնաշղթա անցկացրեցին և բառացիորեն երկու քայլ ճանապարհ տարան»,- հայտնել է «Մայր Հայաատան» կուսակցության ամդամ Դերենիկ Մալխաայանը: ԿԸՀ–ից հաստատել են՝ Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանին կզրկեն անձեռնմխելիությունից, և քրեական վարույթ կսկսվի:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին ստացել էր դատախազության միջնորդությունը՝ 2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։
Տեսանյութը՝ հղմամբ: