2 Մայիսի, 2025
ArmLur.am-ի  տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժին, կան ձերբակալվածներ։

Ըստ լրատվամիջոցի՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր ձերբակալել է ՆԳՆ ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակցին․ վերջինս վարորդական վկայականում կարգեր ավելացնելու դիմաց կաշառք է ստացել։ Բացի կաշառք ստացած պաշտոնյայից, կան նաև այլ ձերբակալվածներ։

Հակակոռուպցիոն կոմիտեից ArmLur.am-ին հաստատել են, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը։ Վերջինս ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։

 

 

Լրահոս