Ձերբակալվել է Պետգույքի կառավարման նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները: Վարույթը, որի շրջանակներում Սահակյանը ձերբակալվել է, նախաձեռնված է փողերի լվացման հոդվածով: Այս պահին կայքին այլ մանրամասներ հայտնի չեն, իսկ նրա պաշտպանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:
30