14 Փետրվարի, 2023

Բագրատ Մանուկյանն ու քույրը՝ Սրբուհի Մանուկյանը, բնակվում են Երևանի Այգեստան 2-րդ փողոց, 18 հասցեում։ «Ման Գրուպ» ընկերությունը, որի տնօրենը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Վահե Օհանջանյանն է, նախորդ տարվա նոյեմբեր ամսին շինարարություն է սկսել նույն փողոցում գտնվող Այգեստան 2-րդ փողոց 16 և 16/1 հասցեներում։ Շինարարության հետեւանքով վնասվել է Մանուկյանների տունը, բակի բետոնապատ հատվածում առաջացել են ճաքեր։Քույր ու եղբայր Մանուկյանները 2019-ին, իրենց մի քանի հարևանների հետ, համաձայնագիր են ստորագրել, որ դեմ չեն Այգեստան 18 հասցեում գտնվող իրենց տան հարակից՝ Այգեստան 16 և 16/1 հասցեներում բազմահարկ շենքի կառուցմանը։

Ըստ Բագրատ Մանուկյանի՝ իրենց նախ ասել են, թե բազմաբնակարան շենքը 5 հարկ է ունենալու, չի ունենալու իրենց բակ նայող պատշգամբներ և պատուհաններ, նրանց տան տարածքից 1.5 մետր հեռավորությամբ է կառուցվելու։

Սակայն, բնակիչների խոսքով, կառուցումն ընթացել է մի շարք խախտումներով։ Նախ՝ շինարարությունը սկսվել է ավելի վաղ, քան ընկերությունը շինթույլտվություն է ստացել։

Մանրամասները՝ Hetq.am-ում

Լրահոս