1 Փետրվարի, 2025

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է հաց արտադրող և իրացնող խոշոր գործարարներին՝ քննարկելու ոլորտում առկա բացերը և դրանց կարգավորման համար անհրաժեշտ միջոցառումները:

Տեսչական մարմնի փոխանցմամբ, նա տեղեկացրել է, որ հացը, որպես լայն սպառման արտադրանք, 2025-ի խստացված վերահսկողության թիրախում է:

«ՍԱՏՄ-ն հետևողական է լինելու հացի փաթեթավորման պահանջի, արտադրության, իրացման ցանց տեղափոխման սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ, իրականացվելու է խիստ վերահսկողություն»,- նշել է Արմեն Դանիելյանը:

Քննարկվել են նաև իրացման ցանցերում հացաբուլկեղենի արտադրման առանձնահատկությունները, սահմանված նորմերը, դրանք պահպանելու անհրաժեշտությունը

Ի աջակցություն տնտեսավարողների՝ Տեսչական մարմնի կողմից կմշակվի պարզեցված ուղեցույց հացի մակնշման, փաթեթավորման և սանիտարահիգիենիկ պահանջների վերաբերյալ:

Լրահոս