22 Դեկտեմբերի, 2023
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  ռեկտոր Գոռ Վարդանյանը գրում է․

 «Ուրախությամբ հայտնում եմ, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 2023թ-ի UI GreenMetric World University Rankings-ում ճանաչվել և ընդգրկվել է աշխարհի ամենակայուն համալսարանների վարկանիշային աղյուսակում։ Առաջին տարին մասնակցելով սույն վարկանիշավորմանը մեր համալսարանը 84 երկրներից վարկանիշավորված 1200-ի հասնող համալսարանների ցանկում զբաղեցրել է 938-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանից վարկանիշային աղյուսակում հայտնված համալսարանների ցանկում 2-րդն է։ Վարկանշավորման առանձին կշիռներով ազգային մակարդակում մենք բացարձակ առաջատար ենք հետևյալ կատեգորիաներում՝ Ենթակառուցվածքներ և պայմաններ Էներգիա և կլիմայի փոփոխություն Այս արդյունքը վկայում է, որ կայուն զարգացումը (Sustainable development) մեր համալսարանի ռազմավարական առաջնահերթություններից է։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կանաչ և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալների մեծացմանը` մեր կրթական հաստատության կարիքների ինքնաբավության բարձրացման նպատակով։ Մեր ենթակառուցվածքներն ու միջավայրը օր օրի բարեփոխում ենք կայուն, կանաչ, ներառական սկզբունքներից ելնելով»։

 

 

 

kotayk

Լրահոս