5 Հուլիսի, 2024
Հուլիսի 5-ից 13-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կանցկացվի «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը:

Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Հայաստանից ընդհանուր մասնակցում են 88 շախմատիստներ: Մասնակիցների շարքում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հրայր Սիմոնյանը, Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը:

Մրցաշարը անցկացվում է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով:

kotayk

Լրահոս