20 Դեկտեմբերի, 2024

Եվրասիական տարածաշրջանում Հայաստանը ցույց է տվել փոխադարձ կուտակված ներդրումների զգալի աճ՝ 1,8 տոկոս մասնաբաժնով։ Դրա մասին ասված է Եվրասիական զարգացման բանկի զեկույցում։

Փոխադարձ օտարերկրյա ուղղակի ներդրումները 2022 թվականի 62 միլիոն դոլարից 2024 թվականի առաջին կիսամյակում աճել են, հասնելով մինչև 841 միլիոն դոլար՝ ավելի քան 13,5 անգամ։

Դրան է նպաստել հայկական Balchug Capital ընկերության խոշոր գործարքը, որը 2023 թվականին գրեթե 700 միլիոն դոլարով (տարածաշրջանում Հայաստանի կուտակված օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալի ավելի քան 80%-ը) ձեռք է բերել Մոսկվայի «Метрополис» առևտրային տունը:

Այս նախագիծը վերջին երկու տարիների ընթացքում մեկնարկած նոր գործարքների շարքում ծավալով դարձել է ամենախոշորը եվրասիական տարածաշրջանում։

Եվրասիական տարածաշրջանում Հայաստանի ներդրումային նախագծերի թիվը 10 է։

Բացի դրանից, Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը՝ ավելացնելով փոխադարձ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 34%-ով՝ 2016 թվականի 2,7 միլիարդ դոլարից 2024 թվականի հուլիսին հասնելով 3,7 միլիարդ դոլարի, ինչը վկայում է օտարերկրյա ներդրողների համար Հայաստանի գրավչության մասին։

Նշվում է, որ ԱՊՀ-ում 2022 թվականի համեմատ կապիտալի արտահանման ամենամեծ աճը ցուցաբերել են Հայաստանը և Ուզբեկստանը՝ համապատասխանաբար 20 անգամ՝ մինչև 819 միլիոն դոլար և վեց անգամ՝ մինչև 167 միլիոն դոլար։

Լրահոս