10 Մարտի, 2025

Իրանը հաղորդագրություն չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ առաջարկելու վերաբերյալ։

Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայը։

«Ոչ, մենք հաղորդագրություն չենք ստացել», — ասել է նա՝ ի պատասխան այս թեմայով լրագրողների հարցին։

Մարտի 7-ին Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:

Ալի Խամենեին, մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի այս հայտարարությունը, նշել է, որ Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը մտածում է միայն իր շահերի մասին։

Լրահոս