11 Մարտի, 2025

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունում պաշտպանության պետական ​​նախարար Վերնոն Կոքերի հետ։

Այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը։

«Շնորհակալություն, պարոն նախարար, Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունում Ադրբեջանի նախագահի օգնականի ջերմ ընդունելության համար»,- գրել է դիվանագետը։

Նրանց հանդիպման հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն:

Լրահոս