10 Մարտի, 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կիսվել է իր համար ծիծաղելի մի պատմությանբ։

Նա մասնավորապես գրել է.

Մի ծիծաղելի դեպք պատեմ:
Դե երևի գիտեք, որ ինտենսիվ հաճախում եմ մարզասրահ, և մարզասրահում պարապող տղաներից մեկը պատմում է, որ վերջերս մեկ այլ հաճախորդի հետ, ով Ռուսաստանից է, խոսում է Հայաստանի մասին և ասում.
«Այ, տես, մեր երկիրն ինչ երկիրա, մեր երկրի ԱԺ նախագահը նույնիսկ գալիս է մեզ հետ նույն հանդերձասրահում փոխվելու, ազատ նույն սրահում մարզվում է»:
Որին ի պատասխան ռուս երիտասարդը ծիծաղում և ասում է՝
«Вы- Армяне такие наивные, верите в такое. Откуда вы знаете что это не двойник».

Որոշել եմ սրանից հետո, որ մի բան լինի, ասեմ, որ ես չեմ, երկվորյակս է.
Կամ իմ դեպքում երևի ավելի ճիշտ կլինի ասել՝ «կասկադյորը»:

Լրահոս