ԱՄՆ-ի ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ցանկանում են ճշգրիտ պատկերացում կազմել «պատերազմը դադարեցնելու համար Ռուսաստանին էական զիջումների գնալու» Կիևի ռեժիմի պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան պատվիրակությանը մոտ կանգնած սեփական աղբյուրները։
Նրանցից մեկը հայտարարել է, որ Կիևը չի կարող միաժամանակ ասել «Ես խաղաղություն եմ ուզում» և «Ես հրաժարվում եմ փոխզիջման գնալ որևէ հարցի շուրջ»:
«Մենք ցանկանում ենք տեսնել՝ արդյոք ուկրաինացիները հետաքրքրված են ոչ թե պարզապես խաղաղությամբ, այլ՝ իրատեսական», — նշել է մեկ այլ աղբյուր։
Նրա խոսքով՝ ԱՄՆ պատվիրակությունը նաև մտադիր է պարզել՝ որքան լուրջ է տրամադրված Կիևը Սպիտակ տանը տեղի ունեցած սկանդալից հետո Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունների բարելավմանը:
71