SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր նոյեմբերի 18-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները գողություն կատարելու կասկածանքով Շնգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել Հայանիստ գյուղի բնակիչ, 38-ամյա Սամվել Վարդանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ նոյեմբերի 17-ին ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այս տարվա ապրիլին ազերի բաշիբոզուկների դեմ հերոսաբար մարտնչած, ապրիլի 19-ին վիրավորված 20-ամյա Սարգիս Գասպարյանի հոր Արթուր Գասպարյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարելու մեջ: Ըստ տուժածի հայտարարության, նոյեմբերի 16-ին ժամը 23:30-ից մինչև հարջոդ օրը ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով կատարել էին գողություն տանելով ինչ ձեռքները պատահել էր գազի բալոն, շաքարավազ, սուրճ, ալյուր և այլ իրեր:
Շարունակությունը այստեղ
–