22 Ապրիլի, 2024

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Մասիս Շիրոյանին,  Արման Պետրոսյանին, Գոռ Ասատրյանին, Հենրիկ Մկրտչյանին, Արամայիս Աղաբեկյանին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք: Այս մասին տեղեկանում ենք «Մարտական եղբայրություն» միաբանության Տելեգրամ ալիքից։

«Իշխանությունը շարունակում է «ամեն գնով» խաղաղության հասնելու իր զազրելի ծրագիրը»,-նշվում է միաբանության հայտարարության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձերբակալել են «Մարտական եղբայրության» տղաներին, որոնք գնացել էին Տավուշ՝ բնակիչներին սատարելու։

 

kotayk

Լրահոս