Զբաղեցրած պաշտոնից ազատվել է Արարատի մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը և նշանակվել է Արմավիրի մարզի ոստիկանապետ:
Նշենք, որ վերջինս հանդիսանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին:
Կադրային ևս մեկ փոփոխության արդյունքում նախկին ոստիկանապետ Արսեն Այվազյանը նշանակվել է քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում։