Նոյեմբերի 6-ին, ժամը 23։02-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Վստրեչի» կամրջի տակ այրվում են ծառեր։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 30 քմ շինությունում։ Տուժած Ա․ Հ․-ն ձեռքի հատվածում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։32-ին, մարվել՝ նոյեմբերի 7-ին, ժամը 00։21-ին։ Այրվել են շինության փայտե կառուցատարրերը և տանիքը։
24