2 Մայիսի, 2025

Կիրանցից որևէ արտագաղթ չի եղել, նույնիսկ ներգաղթ կա: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է  ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Իհարկե, Կիրանցից երևում է Ադրբեջանի դրոշը: Եթե հարևանը լիներ Շվեյցարիան, Շվեյցարիայինը կերևար: Բայց մեր հարևանն Ադրբեջանն է, բնականաբար, երբ սահմանին կանգնում ես, էն մի կողմում երևալու է էն մի երկրի դրոշը: Այստեղ ոչ ողբերգություն կա, ոչ էլ բան կա, ես մի անգամ ասեցի. գնացեք Խոր Վիրապ կամ Երվանդաշատ, այդտեղից էլ Թուրքիայի դրոշն է  երևում, Ագարակից էլ Իրանի դրոշն է երևում: Հիմա, եթե այդ երկիրն է քո սահմանակից երկիրը, ո՞ր երկրի դրոշը երևա: Մենք պետք է ուրախանանք, որ մենք պետություն ենք, ունենք սահման»,- նշել է նա:

Լրահոս