27 Հունիսի, 2024

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով նախատեսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 2 մլրդ 310 մլն 503.0 հազար դրամ գումարի չափով՝ շինարարությունն ավարտված եւ ավարտվող թվով 93 մանկապարտեզի գույքով ապահովման, ինչպես նաեւ անհետաձգելի ծրագրերի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկման նպատակով։ Թվարկելով կառուցված եւ հիմնանորոգված բոլոր մանկապարտեզները՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Տիկին Անդրեասյան, ինձ կհիշեցնեք, ես կընտրեմ, թե որ մանկապարտեզ ենք այցելում։ Անպայման այդ բոլոր մանկապարտեզներ ես պետք է այցելեմ, եւ տեսնենք, թե ինչ գույք ենք ձեռք բերել այս որոշման արդյունքներով»։ Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց․ «Մենք սրանով մենք նաեւ ուզում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի երիտասարդ մայրիկները աշխատելու, տնտեսական եւ հանրային կյանքի մասնակցելու ավելի մեծ հնարավորություն ունենան։ Եվ այս առումով 500 մանկապարտեզի ծրագիրը շատ էական է»։

kotayk

Լրահոս