5 Դեկտեմբերի, 2016

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Արդեն մի քանի օր է հայ աստղաբույլը Մոսկվայում է. նրանք մասնակցում են «Տաշի շոու»-ին: Այնտեղ են Սոֆի Մխեյանը, Արամեն, Անժելիկա Ագուրբաշը, Ռազմիկ Ամյանը, Սոնան, Արմենչիկը, Լիլիթ Կարապետյանը, Համլետ Գևորգյանը, Սիլվա Հակոբյանը, Անգելինա Գասպարյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը և այլք:

Բայց ոչ ոք այդքան չի ցուցադրում ու պարծենում իր մասնակցությամբ, որքան Ալինան: Մյուսների համար դա սովորական աշխատանքային պրոցես է: Ալինա Մարտիրոսյանն այնքան է ոգևորվել իր Մոսկվա այցով և շոուն վարելու առաջարկով, որ հետը ամուսնուն է տարել, որ մի քիչ էլ Կարենը ուրախանա: Ու արդեն քանի օր է Ալինան ու Կարենը քայլում են Կրեմլի միջանցքներով և ում պատահում են, հետը լուսանկարվում են, ծանոթ-անծանոթ, հայտնի դեմք, անհայտ: Քիչ է մնում արդեն գտնեն Կրեմլի սանտեխնիկին, Ալինան մտնի թևը, ու Կարենը նկարի, հետո տեղերով փոխվեն, ու Ալինան նկարի: Ինչքան ոչ պրոֆեսիոնալ ու էժան եք դուք: Տպավորություն է, որ 7-րդ դասարանի աշակերտներին համերգ են տարել, որտեղ իրենք կարող են սիրելի աստղերի հետ լուսանկարվել:

Կարե՛ն ջան, ո՞վ պիտի փախցներ քո կնոջը, որ գնացել, հետևից ստվերի նման ման ես գալիս: Դա իր աշխատանքն է, ու շատ տգեղ է, որ հաղորդավարուհու ամուսինն, ով այդ ոլորտից չէ, մտնում է կուլիսներ, քիչ չէ, մի հատ էլ բոլորի հետ լուսանկարվում է:

Լրահոս