23 Հունվարի, 2025
Այսօր՝ հունվարի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ Աջափնյակ փողոցում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցի թիվ 13 տուն են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանը, Վահե Մուշեղյանը, Երևանի քրեական ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Դավթյանը և ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:

Ոստիկանները նշված տան բազմոցին կիսապառկած վիճակում, դեմքը և մարմնի տարբեր մասերը վնասվածքի հետքերով հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արտաշես Մ.-ի դին:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Է. Պողոսյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս