«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն։ Ավելին՝ տեղակալներից Գագիկ Հարությունյանը արդեն ազատման դիմում է գրել եւ հեռացել է համակարգից։ Սիրո Ամիրխանյանին համակարգում ճանապարհ անցած ու հոգեհարազատ անձ չեն համարում. ուստի դատելով իրավիճակից՝ շատերը կլքեն կառույցը։
Ծառայության մամուլի խոսնակ Վարդուհի Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով տեղեկություններին, նշեց, որ Գագիկ Հարությունյանը ազատվել է պաշտոնից, իսկ մյուս տեղակալները շարունակում են իրենց աշխատանքը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: