22 Հունվարի, 2025

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը առաջին հարցազրույցն է տվել նոր ակումբի՝ «Կայզերսլաութերնի» մամուլի ծառայությանը։

«Ես անհամբերությամբ եմ սպասում եմ իմ նոր մարտահրավերին այստեղ՝ «Կայզերսլաութերնում», որտեղ ցանկանում եմ զարգացնել իմ մարզական առաջընթացը՝ պարբերաբար խաղաժամանակ ստանալով։ Ամենից առաջ ես շատ մոտիվացված եմ օգնելու ակումբին հասնել իր նպատակներին։ «Կայզերսլաութերնը» Գերմանիայի հեղինակավոր ակումբներից է, և այս ակումբի մարզաշապիկը կրելը յուրահատուկ բան է։ Ակումբի հետ քննարկումները արագ ցույց տվեցին, որ իմ կարիերայի այս փուլում հենց սա էր անհրաժեշտ»,- ասել է Ռանոսը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ 21-ամյա հարձակվողը Բունդեսլիգա-2-ը ներկայացնող ակումբին միացել է վարձավճարով՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Armsport

 

Լրահոս