22 Հունվարի, 2025

Գողությունների երևույթն առհասարակ միանշանակ մտահոգում է: Չեմ կարող ասել, թե դա ինչի արդյունք է, բայց այնպես չէ, որ նախկինում գողություններ չէին լինում: Այս մասին այօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ում տանից գողություն են կատարել:

Նա նշեց, որ հունվարի 14-ին է հաղորդում տվել, իսկ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին, ինքը եղել է Միացյալ նահանգներում, ուր ապրում են իր երեխաները:

Հակոբյանի խոսքով` իր տնից կատարված գողության վնասը եղել է մոտ 7.5-8 միլիոն դրամի. տարել են գումար` մոտ 3 մլն դրամի, մի քանի ոսկեղեն, մեկ ժամացույց:

Լրահոս